Մշակութային

Նամակ՝ Սանտա Կլաուսից

Գրեց՝ Մարկ Տւէնը

Թարգմանեց Անգլերէն Բնօրինակից՝ Քրիստինէ Գոլբուդաղեանը

 

Ս Նիկողայոս Զմիւռնացու Պալատը՝ Ս Ծնունդի Առաւօտեան

Իմ Թանկագին Սիւզի Կլեմենց՝

 Ես ստացել ու կարդացել եմ բոլոր նամակներն որ դու եւ փոքրիկ քոյրդ գրել էք ինձ… Ես կարողանում եմ կարդալ քո եւ դայակիդ ատամնաւոր ու արտառոց նշանակէտերը՝ բոլորովի՛ն առանց որեւէ դժւարութեան։ Բայց ես խնդրի հետ բախւեցի այն գրերի հետ որոնք դու թելադրել էիր մայրիկիդ ու դայակիդ միջոցով, քանի որ ես մի օտարերկրացի եմ ու դժւարանում եմ լաւ ընթերցել անգլերէնը՝ ոլորներով։  Դու կը գտնես որ ես ոչ մի սխալ թոյլ չեմ տւել այն բաների մասին որոնք դու եւ փոքրիկը պատւիրել էիք ձեր անձնական նամակներում. կէսգիշերին ես իջայ ձեր ծխնելոյզից, երբ դուք քնած էիք եւ ինքս անձամբ բոլորը հասցրեցի, ու նաեւ համբուրեցի երկուսիդ… Բայց… Այնտեղ կար… Մէկ կամ երկու փոքրիկ պատւէրներ, որ ես չկարողացայ բաւարարել՝ որովհետեւ մենք սպառւել էինք պաշարից…

Մէկ կամ երկու բառ մայրիկիդ նամակում կար որ… Ես գուշակում եմ թէ դա «Տիկնիկի հագուստներով լի մի ճամպրուկ» պիտի լինի։ Արդե՞օք այդպէս է։

Այս առաւօտեան՝ մօտաւորապէս ժամը ինի շուրջ, ես ձեր խոհանոցի շէմին կը լինեմ՝ սա հարցնելու։ Բայց այն պայմանով որ միայն դու լինես ու ես՝ հէնց քե՛զ հետ խօսեմ։ Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջի աչքերը պիտի կապես եւ ուղարկես դռան մօտ։ Ջորջին պիտի ասես որ քայլի ոտքերի մատների վրայ, գողտուկ, եւ բոլորովին չխօսի, այլապէս՝ նա սաղ չի պրծնի։ Ապա կը գնաս մանկասենեակ ու կը բարձրանաս աթոռին կամ դայակի մահճակալին եւ ականջդ կը դնես խօսող խողովակին որ յանգեցնում է խոհանոցին, ու երբ ես սուլեմ դրա միջով, դու պիտի խօսես խողովակի մէջ ու ասես՝ «Սանտա Կլաուս՝ բարի ես եկել»։ Յետոյ, ես քեզ կը հարցնեմ՝ «Արդե՞օք դու մի ճամպրուկ ես պատւիրել թէ ոչ». եթէ ասես՝ «այո», հնարաւոր է քեզանից հարցնեմ՝ «Ցանկանում ես ճամպրուկը ինչ գոյն լինի»… եւ յետոյ դու պիտի ինձ պատմես իւրաքանչիւր բան, մանրանասնօրէն, ինչ որ ցանկանում ես պարունակի ճամպրուկը։ Ապա երբ ես ասեմ՝ «Ցտեսութի՜ւն եւ շնորհաւոր Քրիսմաս՝ իմ Սիւզի Կլեմենցին», դու պիտի ասես՝ «Ցտեսութի՜ւն, Մնաս Բարեաւ հինաւուրց սիրալիր Սանտա Կլաուս, շնորհակալ եմ քեզ շա՜տ»։ Ապա, պիտի գնաս գրադարան եւ Ջորջին ստիպես փակի բոլոր դռներն որ բացւում են դէպի գլխաւոր դահլիճ, եւ իւրաքանչիւր ոք, մի որոշ ժամանակ պիտի մնայ տեղում քարացած։ Ես կը գնամ լուսին՝ կը գտնեմ այն բաներն ու կը բերեմ եւ մի քանի րոպէում ես կիջնեմ ծխնելոյզին որ միացւած է դահլիճում եղած օջախին՝ (որովհետեւ ես չէի կարող ճամպրուկի նման բանին անցկացնել մանկասենեակի ծխնելոյզից, դու դա գիտես) եթէ դա հէնց այն ճամպրուկն է որ ուզում ես… Եթէ ես ինչ որ ձիւն թողեցի դահլիճում, Ջորջին պիտի խնդրես որ դա գցի կրակարանում՝ որ ես ժամանակ չեմ ունենայ ձիւները յատակից մաքրելու։ Նա չպիտի օգտւի ցախաւելից՝ այլ քուրջից, այլապէս՝ նա սաղ չի պրծնի… Եթէ իմ կօշիկները հետք թողեցին մարմարին, Ջորջը, դա չպիտի հեռացնի սրբաքարով։ Թողէ՛ք դա մնայ այնտեղ՝ միշտ, իմ այցելութեան յիշատակին։ Եւ ամէն անգամ, որ մէկի ներկայութեամբ նայես կօշիկի հետքին, դա քեզ կը յիշեցնի որ պէտք է բարի աղջիկ լինես։ Ամէն անգամ որ անհնազանդ լինես ու որեւէ մէկը մատնանշի այդ հետքին, որ քո սիրալիր ծեր Սանտա Կլաուսի կօշիկները թողեց մարմարին…

Ի՞նչ կասես փոքրիկ քաղցրս… 

1875 թ

 

Կլեմենցը՝ որպէս Սանտա Կլաուս – նկարչութիւնը՝ Դէյւ Թամսոնի

Բացատրութիւններ

Ս․ Նիկողայոսը (Saint Nicolas) Եպիսկոպոս է եղել չորորդ դարում, որը յայտնի էր աղքատներին օգնելով, ինչը ոգեշնչեց Սանտա Կլաուսի պատմութեանը։ Սանտա Կլաուսի իրական պատմութիւնը սկսւում է Նիկոլայով։ Նա ծնւել է երրորդ դարում Փոքր Ասիաայի Պատարայ գիւղում ու դաստիարակւել է մի բարեպաշտ քրիստոնեայ, ով իր ողջ կեանքում պահպանեց Քրիստոսի այն պատգամն ըստ որի պէտք է սիրել միմեանց՝ ինչպէս մեր անձը։ Նիկոլայն իր ողջ կեանքում նւիրւեց կարիքաւորներին, հիւանդներին ու տառապեալներին օգնելու գործին։

Բացատրութիւնը՝ թարգմանչից

Related Articles

Back to top button