Հայաստան - ԱրցախՄիջազգայինՄշակութային
«Ոսկէ ծիրան»-ի «Կորիզ» մրցութային ծրագիրը գնահատելու է մէկ մարդ՝ Կաննի մրցանակակիր Միշէլ Ֆրանկոն

«Ոսկէ ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատօնի «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագիրը, ինչպէս նախորդ տարի, 2026-ին եւս գնահատելու է մէկ մարդ։ Եւ եթէ 2025-ին այդ մարդը ռեժիսոր եւ օպերատոր Ֆրէդ Քելեմենն էր, ապա այս անգամ մենթոր-ժիւրիի դերում մեքսիկացի անւանի ռեժիսոր, Կաննի կինոփառատօնի «Յատուկ հայեացք» ծրագրի Գլխաւոր մրցանակի դափնեկիր Միշէլ Ֆրանկոն է։
«Ֆրանկոյի ֆիլմերն արդէն մէկ տասնամեակից աւելի սառը ցնցուղի պէս սթափեցնում ու ապշեցնում են համաշխարհային հանդիսատեսին։ Ռեժիսորի ստեղծած անզիջում ու դաժան էկրանային իրականութեան մէջ հանրայայտ դերասանները՝ Ջեսիկա Չեսթէյնը, Թիմ Ռոթը եւ ուրիշները, հնարաւորութիւն են ստանում ներկայանալ չափազանց անսովոր լոյսի ներքոյ»,- նշում են «Ոսկէ ծիրան» կինոփառատօնից։



