ԻրանՄիջազգայինՔաղաքական

Bloomberg. Մինաբում դպրոցին hասցւած hարւածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզութեան uխալների պատճառով

ԱՄՆ հետախուզական ծառայութիւնը մի քանի վրիպում է թոյլ տւել գերատեսչութիւնների միջեւ անհամաձայնեցւածութեան եւ տւեալների հւաքագրման ներքին համակարգում առկայ անճշտութիւնների պատճառով, ինչը փետրւարի վերջին յանգեցրել է Մինաբ քաղաքի դպրոցին հասցւած հարւածին, որի հետեւանքով զոհւել է 175 մարդ։ Այս մասին յայտնել է Bloomberg գործակալութիւնը՝ յղում անելով աղբիւրներին։

Նշւում է, որ ամերիկեան հետախուզութեան վերլուծաբանը դեռեւս 2019 թւականին գերատեսչութեան ներքին ոչ պաշտօնական համակարգում նշել էր Մինաբի ռազմական օբիեկտներում տեղի ունեցած փոփոխութիւնների մասին եւ ուշադրութիւն հրաւիրել այն փաստի վրայ, որ Պենտագոնի պոտենցիալ թիրախներից մէկն իրականում դպրոց է։

Bloomberg-ը պնդում է, որ տւեալների բազաների անջատւածութեան պատճառով թիրախների տեղակայման մասին տեղեկատւութիւնն այդպէս էլ չի հասել հրամանատարութեանը, ինչը նշւած է եղել Պենտագոնի չհրապարակւած հետաքննութեան մէջ։

Դպրոցին հասցւած հարւածի հետաքննութիւնը ԱՄՆ պաշտպանական գերատեսչութեան մակարդակով սկսւել էր ապրիլին, սակայն ներկայումս այն փաստացի սառեցւած է՝ երկրի Կենտրոնական հրամանատարութեանը փոխանցւելուց յետոյ, յաւելել է գործակալութիւնը։

Յիշեցնենք, որ փետրւարի 28-ին Իրանի իշխանութիւնները յայտարարել են ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Մինաբում աղջիկների տարրական դպրոցին հարւած հասցնելու մասին։ Զոհւել է 175 մարդ, այդ թւում՝ 168 աշակերտուհի, եւս 95-ը ստացել են վնասւածքներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աւելի ուշ յարձակման մէջ մեղադրել է Իրանի զինւած ուժերին՝ առանց ապացոյցներ ներկայացնելու։ Աւելի ուշ պարզւել է, որ հարւածի վայրում յայտնաբերւած հրթիռի բեկորներն ունեն ամերիկեան զինամթերքի մարկաւորում։

Related Articles

Back to top button