Լահիջանն ու Սիսիանը կը դառնան քոյր քաղաքներ

Իրանի Գիլան նահանգի Լահիջանի քաղաքապետը յայտնել է, որ մօտ ապագայում նախատեսւում է ստորագրել Լահիջանի եւ Հայաստանի Սիւնիքի մարզի Սիսիան քաղաքի քոյր քաղաքների համաձայնագիրը։ Այս քայլը կարող է ամրապնդել Իրանի եւ Հայաստանի միջեւ քաղաքային, մշակութային եւ տնտեսական համագործակցութիւնը,- այս մասին հաղորդում է Pars today-ը:
Լահիջանի քաղաքապետ Ռեզա Զենդեդէլի հաւաստմամբ փոխըմբռնման յուշագիրը համագործակցութեան հնարաւորութիւններ կը ստեղծի զբօսաշրջութեան, մշակոյթի, գիւղատնտեսութեան, տնտեսութեան եւ քաղաքային կառավարման ոլորտներում։
Լահիջանի քաղաքապետը, անդրադառնալով քաղաքի՝ որպէս Իրանի թէյի մայրաքաղաքի եւ զբօսաշրջային ուղղութեան հնարաւորութիւններին, առաջարկել է ակտիւացնել երկու քաղաքների տնտեսական եւ զբօսաշրջային ոլորտների ներկայացուցիչների կապերը, անցկացնել մշակութային շաբաթներ, կազմակերպել համատեղ ցուցահանդէսներ եւ քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակում։



