Հայաստան - ԱրցախՄշակութային
Նոր բացայայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Ակտիւօրէն ընթանում են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնւող Անապատ եկեղեցու եւ նրա շրջակայքի մաքրման եւ պեղման աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարութիւն պահպանութեան ծառայութիւն ՊՈԱԿ-ից յայտնում են, որ բացւել են եկեղեցու խորանը, զոյգ աւանդատները, ինչպէս նաեւ արտաքին արեւելեան պատին կից, թւով եօթ արձանագիր նոր տապանաքարեր։
Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ը, արշաւախմբի ղեկավարն է հնագէտ Արտաւազդ Զաքեանը։
Պեղումները կը շարունակւեն մինչեւ սեպտեմբերի 14-ը։


