Հայաստան - ԱրցախՄշակութային

Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Յովիկ Աւանէսովը ահազանգում է

Caucasus Heritage Watch-ի (CHW) փաստագրումը արձանագրում է հերթական ծանրակշիռ ապացոյցը այն քաղաքականութեան, որը նպատակաուղղւած է հայկական պատմամշակութային ժառանգութեան հետեւողական ոչնչացմանը։ Ստեփանակերտի յուշահամալիրի տարածքում գտնւող՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած յուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանւել որպէս մեկուսացւած դէպք. այն ակնյայտօրէն տեղաւորւում է մշակութային ժառանգութեան համակարգւած վերացման եւ պատմական յիշողութեան ջնջման լայն գործընթացում։

Airbus եւ Planet Labs ընկերութիւնների արբանեակային տւեալները յստակ փաստում են, որ յուշարձանը եւ յարակից ամբողջ յուշահամալիրը ոչնչացւել են 2025 թւականի յուլիսի 14-ից մինչեւ 2026 թւականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատւածում։ Տւեալների այս ժամանակագրութիւնը վկայում է ոչ թէ պատահական վնասի, այլ կանխամտածւած եւ փուլային գործողութեան մասին, որի նպատակը տարածքի լիակատար «մաքրումն» էր հայկական ներկայութեան որեւէ հետքից։

Related Articles

Back to top button