Մշակութային
Ալֆրէդ Եաղուբզադէն Փարիզում ցոյցերը լուսաբանելիս վիրաւորւել է

Իրանահայ լուսանկարիչ Ալֆրէդ Եաղուբզադէն Ֆրանսայում վերջին օրերի բողոքի ցոյցերը լուսանկարելու ընթացքում պայթիւնի հետեւանքով վիրաւորւել է։
Նա «ԱԼԻՔ»-ի լրագրողի հետ զրոյցում հաստատելով լուրը նշել է, որ դէպքը տեղի է ունեցել արցունքաբեր գազի պայթիւնի հետեւանքով այն պահին, երբ նա յայտնւել էր ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ բախման կէտում։
Եաղուբզադէն նշում է, որ վնասւածքը այնքան էլ լուրջ չէ եւ վտանգ չի սպառնում նրա կեանքին։
Անւանի լուսանկարիչը տասնամեակներ շարունակ լուսաբանել է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած պատերազմներն ու ճգնաժամերը եւ իր գործունէութեան ընթացքում բազմիցս վիրաւորւել է։


