Երեւանում Ֆերդուսու «Շահնամէ»-ի հայերէն արձակ թարգմանութեան շնորհանդէսը

Ֆերդուսու «Շահնամէ»-ի էպոսի հայերէն արձակ թարգմանութեան գրքի շնորհանդէսը տեղի կունենայ երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Երեւանում՝ իրանցի մի շարք պաշտօնեաների, համալսարանների դասախօսների եւ գիտաշխատողների մասնակցութեամբ։
Ինչպէս հաղորդում է Իրանի գրքի լրատւական գործակալութիւնը, թարգմանութիւնը կատարել է Գէորգ Ասատրեանը, իսկ առաջաբանի հեղինակն է յայտնի իրանագէտ Գառնիկ Ասատրեանը։ «Շահնամէ»-ի թարգմանութեան նախագիծը մեկնարկել է 2021 թւականին եւ աւարտին է հասցւել երեք տարի անց։
Միջոցառման մասնակիցների թւում կը լինեն Իրանի փոխնախագահ եւ Պլանաւորման ու բիւջէի կազմակերպութեան ղեկավարը, Իրանի մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարի տեղակալը, ինչպէս նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանը։
Հանդիսութիւնը, որին կը մասնակցեն իրանագէտներ, համալսարանների դասախօսներ, պարսից լեզւի եւ գրականութեան գիտաշխատողներ ու թարգմանիչներ, կանցկացւի ժամը 10:30-ին՝ Երեւանի Կապոյտ մզկիթի հաւաքների դահլիճում։



