Սփիւռք

Սիրիահայութիւնը միասնական շարքերով մասնակցել է Սիրիայի խորհրդարանական ընտրութիւններին

«ԱԼԻՔ» – Սիրիայի տարբեր նահանգներում, սիրիահայութիւնը միասնական շարքերով մասնակցել է երկրի խորհրդարանի օրէնսդրական 4-րդ նստաշրջանի ընտրութիւններին:

Հալէպում, Բերիոյ թեմի առաջնորդ Մակար արք. Աշգարեանը, Բերիոյ թեմի Կաթողիկէ հայոց առաջնորդ Արհի. Պետրոս արք. Միրիաթեանը, Սիրիայի Հայ Աւետարանական համայնքի պետ վերապատւելի դոկտ. Յարութիւն Սելիմեանը, հալէպահայ երեք կազմակերպութիւնների եւ բարեսիրական, մշակութային, մարզական բոլոր միութիւնների ներկայացուցիչներ, ազգի միասնական թեկնածու Մարիա Մանուկի (Գաբրիէլեան) եւ Ազգային Երեսփոխանական ժողովի ու վարչութեան ներկայացուցիչների հետ այցելել են ընտրական կենտրոն` մասնակցելու քւէարկութեանը:

Ընտրական կենտրոններում քւէարկութեան աշխատանքի ընթացքին, ինչպէս նաեւ ընտրութեան նախապատրաստական աշխատանքներին կամաւորաբար մասնակցել են հալէպահայ միութիւնների անդամ երիտասարդ-երիտասարդուհիները։

Related Articles

Back to top button