Սփիւռք

Հալէպում իրավիճակը սրւել է

Հալէպում իրավիճակը կտրուկ սրւել է։ Այս մասին «Փաստինֆօ»-ին յայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երէկւանից հանդարտ չէ. քրդական ուժերի եւ իշխանութիւնների միջեւ ընթացող վերջին բանակցութիւններն, ըստ էութեան, արդիւնք չգրանցեցին եւ քրդական կողմը դիմել է ռազմական գործողութիւնների։

Գաբրիէլեանի խօսքով՝ այս պահին քաղաքում շարունակւում են ինտենսիւ կրակոցները, կիրառւում են հրաձգային զէնքեր եւ հրետանի։ Նա ընդգծում է, որ քրդական երկու շրջաններ անմիջապէս յարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողութիւնները զգալիօրէն ազդում են նաեւ հայկական համայնքի վրայ։

Նրա տեղեկացմամբ՝ առաւօտեան իրավիճակը յարաբերականօրէն խաղաղ էր․ հայկական համայնքը մասնակցել է սովորական կարգով անցկացւող պատարագին, թեմակալ առաջնորդը ընդունել է հաւատացեալների շնորհաւորանքները։ Սակայն, կէսօրին մօտ իրավիճակը կտրուկ փոխւել է, եւ ներկայումս քաղաքը գրեթէ ամայի է։

«Կէսօրից յետոյ արդէն նահանգապետի կողմից յայտարարւել է, որ փակ կը մնան դպրոցներն ու պետական հաստատութիւնները եւ կարգադրւել է հնարաւորինս հեռու մնալ քրդական թաղամասից, տանից դուրս գալն արգելւած չէ, սակայն, խորհուրդ է տրւում զգույշ լինել»,-տեղեկացրել է Մարիա Գաբրիէլեանը:

Related Articles

Back to top button