ԳաղափարականՀայաստան - Արցախ
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին

«ԱԼԻՔ» – Յուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարւել տարածաշրջանային զարգացումներին, քննարկւել է Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրաւէրները եւ ներքաղաքական կացութիւնը։
Զրոյցի ընթացքում կարեւորւել է բռնի տեղահանւած արցախցիների սոցիալական խնդիրներին ուղղւած ծրագրերի շարունակականութիւնը եւ արցախահայութեան իրաւունքների հետեւողական պաշտպանութիւնը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նաեւ անհրաժեշտ են նկատել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների առաւել զարգացումը եւ ազգային միասնականութեան ամրապնդումը՝ ի շահ համազգային խնդիրների յաղթահարման եւ հայրենիքի հզօրացման։