ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղերի Քանին նախազգուշացրել է. «Լիբանանը միանշանակ անդառնալի դժոխքի կը վերածւի սիոնիստների համար»

«ԱԼԻՔ» – «Լիբանանը միանշանակ անդառնալի դժոխքի կը վերածւի սիոնիստների համար»: Այս մասին այսօր՝ վաղ առաւօտեան, Նիւ Եօրքում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւորովի հետ կայացած հանդիպման աւարտից յետոյ, լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Պատասխանելով Իսրայէլի եւ լիբանանեան «Հեզբօլլահ»-ի միջեւ լարւածութեան, իսրայէլական ռեժիմի պնդումների, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան արձագանգի մասին լրագրողների հարցին, Բաղերի Քանին ասել է. «Սա ապացուցւած փորձ է. որքան սիոնիստները լարւածութիւն են ստեղծում տարածաշրջանում, եւ ինչքան շատ յանցագործութիւններ են գործում, աւելի խորն են ընկղմւում աւելի լուրջ սպառնալիքների եւ մարտահրաւէրների ճահճում»:

«Լիբանանը մարմնաւորում է սիոնիստների պատմական պարտութիւնները ինչպէս 2000 թւականին, այնպէս էլ 2006 թւականին: Ուստի Լիբանան միանշանակ անդառնալի դժոխքի կը վերածւի սիոնիստների համար»,- յստակեցրել է նա:

Յիշեցենք, որ Ալի Բաղերի Քանին մեկնել է Նիւ Եօրք մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի «Բազմակողմ համագործակցութիւն՝ աւելի կայուն, աւելի ժողովրդավարական եւ արդար աշխարհակարգի ուղղութեամբ» թեմայով նիստին:

Related Articles

Back to top button