ՄիջազգայինՔաղաքական
Էրդողանը յայտնել է Թուրքիային Սիրիայի տարածքները միացնելու պլանների մասին
«ԱԼԻՔ» – Սակարիայում կուսակիցների առջեւ ելոյթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտնել է, որ մտադիր է «վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդիւնքները եւ սիրիական տարածքները (նախկինում՝ Օսմանեան նահանգ-ԽՄԲ.) միացնել Թուրքիայի կազմին»: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացրել է «Թուրքիայի գլխաւոր նորութիւններ» թելեգրամեան ալիքը։
«Հետաքրքիր է, թէ ինչ տեղի կունենար, եթէ այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմը վերափոխում էր սահմանները մեր տարածաշրջանում, պայմաններն այլ լինէին։
Քաղաքները, որոնք մենք անւանում ենք Հալէպ, Իդլիբ, Դամասկոս եւ Ռաքքա, կը դառնան մեր նահանգները, ինչպէս Անթեփը, Հաթայը եւ Ուրֆան»,- յայտարարել է Էրդողանը: