
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը հինգշաբթի օրը կը մեկնի Եգիպոս՝ մասնակցելու «Զարգացող երկրների ութնեակի» (D8) հանդիպմանը:
Middle East News-ը՝ յղում կատարելով իրանական աղբիւրին, տեղեկացրել է, որ գագթնաժողովի շրջանակում Փեզեշքիանը երկկողմ հանդիպումներ կունենայ գագաթնաժողովի մասնակից այլ երկրների ղեկավարների հետ:
Լրատւամիջոցը նշել է, որ հաշւի առնելով Սիրիայի իրադարձութիւնները՝ սպասւում է, որ Իրանի եւ Թուրքիայի նախագահները կը հանդիպեն գագաթնաժողովի շրջանակում եւ կը քննարկեն Սիրիայի իրադարձութիւնները։
Նշենք, որ D8-ը համագործակցութեան գլոբալ համաձայնագիր է զարգացող երկրների՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Նիգերիայի, Պակիստանի եւ Թուրքիայի միջեւ։