Սփիւռք

Մարիա Գաբրիէլեան. «Հալէպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կեանքին»

«ԱԼԻՔ» – «Հալէպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետէ վերադառնում է բնականոն կեանքին։  Քրիստոնեայ համայնքները պատրաստւում են Ամանորին, նոյնիսկ սկսել են փողոցները զարդարել»։ Այս մասին Մարիա Գաբրիէլեանը յայտնել է Sputnik Արմենիայի հետ զրոյցում:

Նա պատմել է նաեւ, որ զինւած անձանց ներկայութիւնը բաւականին քչացել է, պարետային ժամ հասկացութիւն այլեւս չկայ։

«Որոշում է կայացւել երկուշաբթի բացել կրթական կենտրոնները՝ համալսարանները, դպրոցները, մանկապարտէզները»,- ասել է նա:

Գաբրիէլեանը նշել է նաեւ, որ իրենց խոստացել են, որ առաջիկայում ե՛ւ Դամասկոսի, ե՛ւ Հալէպի օդանաւակայանները կը սկսեն աշխատանքը։ Այժմ բոլոր աւտոճանապարհները բաց են, հասարակական տրանսպորտը որոշ չափով աշխատում է։ 

Related Articles

Back to top button