Սփիւռք

Հիմնական խնդիրը կրթական դպրոցական ծրագրերում նախատեսւած փոփոխութունների հարցն է

«ԱԼԻՔ» – «Սիրիայի հայ համայնքը գրեթէ սովորականի նման է նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Եկեղեցական արարողութիւնները կատարւել են ժամանակին, առանց կրճատումների, մեռելոցի օրը, պատարագ է մատուցւել Ազգային Գերեզմանատանը»,- այս մասին «Փաստինֆօ»-ին ասաց Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանը։

Նրա փոխանցմամբ՝ վերջին ժամերի հիմնական նորութիւնը Սիրիայի նկատմամբ սահմանւած գլխաւոր պատիժամիջոցները վեցամսեայ ժամկէտով վերցնելու ԱՄՆ-ի որոշումն է։

Համաձայն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարութեան ձեռնարկած կարգաւորումների՝ կը հեշտացւի դէպի Սիրիա մարդասիրական օգնութիւններ առաքելը։ Այս որոշումը որոշակիօրէն կը նպաստի հիմնական ենթակառոյցների վերականգմանը կամ բարելաւմանը։

Իսկ հիմնական խնդիրը կրթական դպրոցական ծրագրերում նախատեսւած փոփոխութունների հարցն է։ Դրանք արդէն իսկ քննադատւել են մտաւորականների եւ Սիրիայի այլ փոքրամասնութիւնների համայնքների ներկայացուցիչների կողմից քննադատութեան արժանացաւ։ Ինչպէս նշեց Մ. Գաբրիէլեանը՝ կրթութեան նախարարը յստակեցրել է, որ դպրոցական ծրագրերը կը մնան գրեթէ անփոփոխ եւ կատարւելիք փոփոխութիւնները վերաբերելու են միայն տապալւած վարչակարգի գործունէութեան մասին տեղեկութիւններին, կը լինեն նաեւ իսլամական կրօնագիտութեան մի քանի փոփոխութիւններ ունէր։ Ի դէպ, նշենք, որ նոր իշխանութիւնը կրթական ծրագրից դուրս է բերել ազգային կրթութեան ուսումնական առարկան։

Նախարարը ֆէյսբուքեան էջում տարածած յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, նշել է. «Սիրիայի բոլոր դպրոցներում դասագրքերը նոյն բովանդակութեամբ կը մնան, մինչեւ կը կազմւեն մասնագիտական յանձնախմբեր՝ դասագիրքերի վերանայման եւ ստուգման համար։ Մենք յորդորում ենք ջնջել այն բաժինները, որոնք փառաբանում են նախկին վարչակարգը եւ նախագահին, եւ բոլոր դասագիրքերում վարչակարգի դրօշը յեղափոխութեան դրօշով փոխարինել»։

«Նա նաեւ աւելացրեց, որ հրապարակւած փոփոխութիւնները վերաբերում են միայն որոշ սխալ տեղեկութիւնների ճշտմանը՝ յատկապէս իսլամական կրօնագիտութեան դասագիրքերում, ուր նախկին վարչակարգը իսլամական կրօնի յատուկ Ղուրանի մի քանի դրոյթներ իր հայեցողութեամբ է մեկնաբանել։ Մենք ուղղեցինք դրանք պատշաճ մեկնաբանութեամբ»,- փոխանցեց Մարիա Գաբրիէլեանը։

«Փաստինֆօ»-ի նկատառմանը, որ Հայաստանում թուրքագէտների տեղեկատւութեան համաձայն՝ Սիրիայի դպրոցական դասագրքերում արդէն իսկ փոխւել են Օսմանեան կայսրութեան «օկուպացիայի տարիների» տերմինը, «Օսմանեան իշխանութեան տարիներ» տերմինով, ինչին ի պախաստան պատգամաւորն ասաց, որ նախնական ինֆորմացիան այդպէս էր տարածւել, սակայն, կրթութեան նախարարն իր յայտարարութեամբ դա չի հաստատել, գուցէ երբ սկսեն սովորել դպրոցներում, ընթերցել տերմինները, այդ ժամանակ պարզ կը լինի, թէ ինչն է փոխւել։

Related Articles

Back to top button