Սփիւռք

Աննա Ղազանչեան. «ԱՄՆ-ում առաջին կին գիտնականը՝ թռչող սարքերի կառավարման համակարգերի ոլորտում»

«Alpha News»-ը ներկայացրել է «Ալֆա պերսոնա» շարքը:

Աննա Ղազանչեան-Լոնգոբարդօն ԱՄՆ-ում առաջին կին գիտնականն է թռչող սարքերի կառավարման համակարգերի ոլորտում:

Ղազանչեանը ծնւել է 1928 թւականին Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած փախստականների ընտանիքում։ Նա աւարտել է Կոլումբիայի համալսարանը՝ մեխանիկական կառավարման համակարգեր մասնագիտութեամբ։

Երիտասարդ Ղազանչեան-Լոգոբարդոյի կարիերան սկսւել է ամերիկեան «Sperry RAND» ընկերութիւնում, որը մասնագիտացել է օդատիեզերական տեխնիկայի նաւիգացիոն համակարգերի մշակման մէջ:

50-ականներին Աննան դարձել է Միացեալ Նահանգների միակ կինը, ով աշխատում էր բարդ նախագծերի վրայ, որոնք բարելաւում էին սուզանաւերի եւ այլ ծովային նաւերի նաւատորմը: Աւելի ուշ յաջորդել են Վիկինգ տիեզերական նախագծի նաւիգացիոն համակարգերը եւ աւանգարդ հեռաչափական համակարգը:

Այնուհետեւ տեղափոխւել է ռազմական արտադրութեան ոլորտ։ Ղազանչեան-Լոնգոբարդօն յայտնւել է «Նիւ Եօրքի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում՝ ԱՄՆ ռազմաարդիւնաբերական ոլորտում ունեցած ներդրման շնորհիւ:

60-ականներին նա սկսել է աշխատել Պենտագոնի «Ատլաս» դասի նոր հրթիռների բալիստիկ համակարգերի թռիչքների հաշւարկման եւ ճշգրտման խմբում։

Ղազանչեանի ճիշտ հաշւարկների շնորհիւ NASA-ն «Ատլաս» հրթիռների միջոցով կարողացել է տիեզերք արձակել «Ռենջեր», «Միդաս» եւ «Մարիներ» արբանեակները:

Աննան դարձել է ամերիկեան առաջին ուժեղացուցչի հիմնադիրը, ինչպէս նաեւ անձամբ մասնակցել է փորձնական թռիչքին:

Այսօր նա Կանանց միութեան իսկական անդամ է։ Ղազանչեանը նաեւ դարձել է ԱՄՆ-ում առաջին կինը, ով ստացել է Կոլումբիայի համալսարանի շրջանաւարտ-ինժեներների ասոցիացիայի ամենաբարձր պարգեւը՝ Էգլեստոնի մեդալը:

Related Articles

Back to top button