Սփիւռք

Զոհւել է լիբանանեան բանակի զինծառայող Պատրիկ Բեքարեանը

Զոհւել է լիբանանեան բանակի զինծառայող Պատրիկ Բեքարեանը, որը 2026 թւականի ապրիլի 19-ից համարւում էր անհետ կորած։ Այս մասին նշւում է Լիբանանի բանակի մամուլի ծառայութեան հաղորդագրութեան մէջ։

Աւելի ուշ հաստատւել է, որ նա զոհւել է իր աւտոմեքենայի վրայ իսրայէլական օկուպացիոն ուժերի կրակի հետեւանքով, որոնք այնուհետեւ վերցրել են նրա մարմինը։ Նրա աճիւնը 2026 թւականի յուլիսի 15-ին փոխանցւել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի միջոցով։ Բեքարեանը ծնւել է 2002 թւականի նոյեմբերի 16-ին Լիբանանում։

Նա լիբանանեան բանակ է զօրակոչւել 2024 թւականի մարտի 7-ին։ Բեքարեանը մի քանի անգամ շնորհակալագրեր է ստացել բանակի հրամանատարութիւնից։

Related Articles

Back to top button