Հայաստան - ԱրցախՍփիւռք

Կտրուկ անկում. «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակութիւնները՝ 2018-2023 թթ․

Yerevan.today-ը գրում է․

«2023 նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքոյ տեղի ունեցաւ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրութեամբ հաւաքագրւել է շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար եւ նւիրատւութեան խոստում:

Նշենք, որ նախորդ տարի հաւաքագրւել էր 11 միլիոն ԱՄՆ դոլարից աւելի: Ստորեւ մենք ներկայացնում ենք հիմնադրամի հաւաքագրումները վերջին վեց տարիների ընթացքում: Նշենք, որ Նիկոլ Փաշինեանը իշխանափոխութիւնից յետոյ յայտարարել էր, որ այսուհետեւ սա լինելու է համահայկական բիւջէ եւ ստեղծւել են համախմբման համար հիանալի հնարաւորութիւններ:

Այսպէս, 2018-ին հանգանակաւել է 14 միլիոն ԱՄՆ դոլարից աւել գումար, 2019-ին 11 միլիոն ԱՄՆ դոլար, 2020-ին այդ թիւը կազմել է 22 միլիոն դրամ, իսկ 2021-ին գրեթէ կրկնակի քիչ է հաւաքւել՝ մօտ 12 միլիոն ԱՄՆ դոլար:

Յիշեցնենք, որ 44 օրեայ պատերազմի օրերին հիմնադրամին հանգանակւած գումարներից մօտ 107 մլն. դոլար փոխանցւեց ՀՀ պետական բիւջէ, ինչը բազմաթիւ հարցեր առաջացրեց: Մինչեւ հիմա էլ չի տրւել կոնկրետ բացատրութիւն, թէ ինչի վրայ են ծախսւել այդ գումարները»:

Related Articles

Back to top button