Սփիւռք
ՀՄԸՄ-ը մուտք գործեց «Գինես»-ի համաշխարհային մրցանիշների գիրք

ՀՄԸՄ-ը պատմական յաջողութիւն է արձանագրել՝ մուտք գործելով «Գինես»-ի համաշխարհային մրցանիշների գիրք։
Յուլիսի 28-ին, Բիւրականի «Գառնիկ Մկրտիչեան» սկաուտական բանակավայրում, ՀամահՄԸՄ-ական 13-րդ բանակումի 809 մասնակիցներ կազմել են համաշխարհային սկաուտութեան պատմութեան ամենամեծ Շուշանածաղիկը (Fleur-de-Lis)՝ սահմանելով նոր համաշխարհային մրցանիշ։
Նախորդ ռեկորդը սահմանւել էր 2018 թւականի յուլիսի 29-ին Անգլիայի Չեշիր քաղաքում՝ 445 սկաուտների մասնակցութեամբ։
Պատմական այս ձեռքբերումը հաստատւել է միջազգային դիտորդների ներկայութեամբ, որոնց հետ միասին արարողութեանը մասնակցել են նաեւ ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամները։
Arfd.am



