ԻրանՍփիւռք

Տեսակոնֆերանս՝ Հալէպի հայկական համայնքի եւ Թեհրանի հայոց թեմի միջեւ յարաբերութիւնների ընդլայնման նպատակով

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը տեղեկացրել է, որ Սիրիայի եւ ի մասնաւորի՝ Հալէպի հայկական համայնքի խնդիրների հետ կապւած, տեսակոնֆերանս է ունեցել, Հալէպ քաղաքում Իրանի գլխաւոր հիւպատոս Նաւաբ Նուրիի եւ Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի ու համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր Իրանի հիւպատոսի համադրութեամբ ներկայ են եղել Իրանի հիւպատոսարանում:

Տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկել են Հալէպի հայկական համայնքի եւ Թեհրանի հայոց թեմի միջեւ մշակութային, տնտեսական եւ քաղաքական բնագաւառներում յարաբերութիւնների ծաւալման եւ զարգացման հնարաւորութիւնները, եւ այն հարցը, որ Թեհրանի հայոց թեմն ինչպէս է կարող օգտակար հանդիսանայ Հալէպի հայկական համայնքին, քանի որ երկրաշարժից եւ պատերազմից յետոյ մեծապէս տուժել է Հալէպի հայկական համայնքը: Պատգամաւորը նշել է, որ այս խորհրդակցութիւնը իրականացել է հիւպատոսի առաջարկութեամբ, ով ցանկութիւն է յայտնել հնարաւորութեան սահմաններում նպաստել նմանօրինակ յարաբերութիւնների զարգացմանը:

Related Articles

Back to top button