Գաղափարական

«ԱԼԻՔ»-93

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ասում են` իրական սէրն այն է, որ հեռանալու համար տրամաբանական պատճառները չեն պակասում… բայց շարունակում ես մնալ։ Իրական սէրը տրամաբանութեան հասողութեան երեւոյթ չէ։ Այն հասու է միայն խենթերին, կատարեալ խենթութիւն է պահանջում։
«ԱԼԻՔ»-ն այդպիսին է։ Պէտք է ԱԼԻՔԱԿԱՆ լինես, որ քեզ հասու դառնայ, ապրես ու վայելես անբացատրելի այն սէրը, կիրքն ու խինդը, որն «ԱԼԻՔ» է կոչւում։
«ԱԼԻՔ»-ն ու ԱԼԻՔԱԿԱՆՆԵՐԸ մէկ միասնութիւն են, նոյն ոգին ու էութիւնը։ «ԱԼԻՔ»-ի հանդէպ ԱԼԻՔԱԿԱՆՆԵՐԻ սէրը չափման միաւորների տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում։ Այն ձեւ, ժամանակ ու տարածութիւն չի ճանաչում։ Անմնացորդ է, տիեզերական ու յաւիտեան։
Դա այդպէս է եղել, կայ ու կը մնայ, քանի դեռ կայ «ԱԼԻՔ»-ը, քանի դեռ շնչում են ԱԼԻՔԱԿԱՆՆԵՐԸ։
«ԱԼԻՔ»-ն այսօր դարձաւ 93 տարեկան»:

Related Articles

Back to top button