Իշխան Սաղաթէլեանը Նիդեռլանդներում հանդիպել է խորհրդարանի անդամ Իսա Քահրամանին եւ հայ համայնքին
«ԱԼԻՔ» – Բրիւսէլ կատարած աշխատանքային այցից յետոյ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը կարճատեւ այցով գտնւում է Նիդեռլանդների Թագաւորութիւնում, որտեղ հանդիպել է Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Իսա Քահրամանի, ինչպէս նաեւ Ալմելոյի ու շրջակայքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին յայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը։
Պատգամաւորի հետ հանդիպման առանցքում եղել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ բոլոր գերիների ազատ արձակման, միջազգային ճնշման աւելացման եղանակով Ադրբեջանական ագրեսիայի զսպմանն առնչւող հարցերը։
Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել Հայաստանի Հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման գործում միասնական աշխատանքի անհրաժեշտութեանը, Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններում առկայ խնդիրներին։ Քննարկմանը կարեւոր տեղ են զբաղեցրել նաեւ Արցախի ժողովրդի իրաւունքների պատշաճ պաշտպանութեան կարեւորութեանը, ինչպէս նաեւ Ադրբեջանում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ, առհասարակ, բոլոր գերիների՝ միջազգային ճնշմամբ ազատ արձակմանն առնչւող հարցերը։