«Ապառաժ»-ը վերադարձի հաւատքով, շարունակում է իր գործունէութիւնը
2023 թ.-ի արցախեան ողբերգութիւնից յետոյ արցախեան մամուլը դադարեց գործել, դադարեցւել էր նաեւ «Ապառաժ» երկշաբաթաթերթի տպագրութիւնը, սակայն շարունակել է գործել «Ապառաժ» (www.aparaj.am) կայքէջը, որը անկախ ստեղծւած իրավիճակից եւ դժւարութիւններից չի դադարել իր գործունէութիւնը:
«Ապառաժ»-ն Արցախում հասանելի էր իւրաքանչիւրին, այժմ եւս նախատեսւում է օնլայն տարբերակով հասանելի դարձնել այն իր ընթերցողներին:
«Ապառաժ» (www.aparaj.am) կայքը վերաթարմացւած շարունակելու է իր ուսումնասիրութիւնները Արցախի հասարակական, սոցիալական, քաղաքական հիմնախնդիրների շուրջ, լուսաբանելու է աշխարհում եւ համահայկական տիրոյթում առկայ իրադարձութիւնները, շարունակելու է բարձրաձայնել արցախահայութեան իրաւունքների վերականգման եւ այդ համատեքստում միջազգային արդարադատութեանը հասնելու Հայ Դատի պայքարը, խօսելու տարագիր Արցախի ժողովրդի ճակատագրի, առկայ խնդիրների եւ դրանց ուղղւած քայլերի ու լուծումների մասին։
«Ապառաժ»-ը (www.aparaj.am) պատրաստ է շարունակելու իր համագործակցութիւնը Արցախի մտաւորականութեան, լրագրողական համայնքի հետ եւ լուսաբանելու Արցախի մշակութային, կրթական, համայնքային հաստատութիւնների աշխատանքները, որոնք շարունակում են իրենց գործունէութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում։
«Ապառաժ»-ն Արցախում՝ որպէս քաղաքական, հասարակական եւ գրական թերթ, առաջին անգամ հրատարակւել է 1917 թ.-ին՝ Շուշի քաղաքում, երկար ընդմիջումից յետոյ այն հրատարկւել է 1991 թ.-ին, լուսաբանել Արցախի ազատագրական պայքարի ընթացքը, հայ ժողովրդի պայքարի ուղին՝ մինչեւ մեր օրեր, սերմանել գաղափարական եւ ազգային արժէքներ։ 2020 թ.-ի 44-օրեայ պատերազմի ժամանակ եւս երկշաբաթաթերթի հրատարակութիւնն առժամանակ դադարեցւել եւ վերահրատարկւել էր 2021 թ.-ի գարնանը, սակայն www.aparaj.am կայքէջը, 2010 թ.-ից, բոլոր իրավիճակներում, շարունակել է իր գործունէութիւնը։
«Ապառաժ»-ը վերադարձի հաւատքով, շարունակում է իր գործունէութիւնը Հայաստանում, հաւատարիմ մնալով իր ընթերցողներին:
ԱՊԱՌԱԺ