Մարզական

Եւրօ-2024. Յայտնի դարձան ¼-րդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները

«ԱԼԻՔ» – Աւարտւեց ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան 1/8-րդ եզրափակիչ փուլը, եւ յայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարող 8 թիմերը:

Երէկ՝ յուլիսի 2-ին կայացան 1/8-րդ եզրափակիչ փուլի վերջին հանդիպումները:

Միւնխէնի «Ալիանց Արենա» ստադիոնում Հոլանդիայի հաւաքականը ինքնադրսեւորման որեւէ շանս չտւեց Ռումինիայի ընտրանուն: Վերջնահաշիւն աւել քան խօսուն էր. 3:0: Այսպիսով հոլանդիան դարձաւ 7-րդ թիմը, որին յաջողւեց նւաճել յաջորդ փուլի ուղեգիր:

¼-րդ եզրափակիչ փուլի վերջին ուղեգիրը բաժին հասաւ Թուրքիայի հաւաքականին: Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում տեղի ունեցած Աւստրիա-Թուրքիա հանդիպման ընթացքում թէեւ աւստրիացիները որոշակիօրէն տիրում էին նախաձեռնութեանը, այդուհանդերձ յաղթանակի նժարը թուրքերի կողմում ծանրութիւն արեց: Նրանք յաղթեցին 2:1 հաշւով՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր:

¼-րդ եզրափակիչ փուլի մեկնարկը կը տրւի ուրբաթ՝ յուլիսի 5-ին: Այդ օրը կը կայանան այս փուլի կենտրոնական դիմակայութիւնները. Գերմանի-Իսպանիա, Պորտուգալիա-Ֆրանսիա:

Related Articles

Back to top button