Դաշնակցական ԲեմՀայ ԴատՍփիւռք

Նեմեսիս աստւածուհու հայ քրմապետը յաւերժացաւ Ֆրանսիայում

Մարսէլում բացւել է Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանը

«Նեմեսիս» գործողութեան մասնակից, հայ վրիժառու, Հայոց Ցեղասպանութեան վերապրած Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանը տեղադրւել է Ֆրանսիայի Մարսէլ քաղաքում։

Մարտի 15-ին Մարսէլի հայաշատ Պոմօն թաղամասի Pasteur հրապարակում հանդիսաւորութեամբ տեղի է ունեցել յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութիւնը։

Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը, պաստառներ պահել իրենց ձեռքերում, որոնցից մէկի վրայ գրւած էր` «Թեհլիրեան արդարադատ»։

2017 թւականին Մարսէլում հրապարակներից մէկը պաշտօնապէս անւանւել է հայ վրիժառուի անունով։

Սողոմոն Թեհլիրեանը ծնւել է 1897 թւականին` Արեւմտեան Հայաստանի Երզնկա գաւառում։ Առաջին Համաշխարհային պատերազմը սկսւելուն պէս մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամաւորական շարժմանը Անդրանիկ Օզանեանի գնդում։

1915 թւականին վերապրել է Ցեղասպանութիւնը, 1921 թւականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալէաթ փաշային։ Նոյն տարւայ յունիսի 2-ին Թեհլիրեանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից յետոյ վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։

1960 թւականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրեանը մահացել է Սան Ֆրանցիսկօ քաղաքում, թաղւել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։

Arfd.am

Related Articles

Back to top button