Դաշնակցական ԲեմՀայ ԴատՀայաստան - Արցախ

Յիշատակի միջոցառում՝ նւիրւած «Նեմեսիս» գործողութեան 103-ամեակին

«Նեմեսիս» գործողութեան 103-ամեակի առթիւ, ՀՅԴ ՀԵՄ-ի եւ ՀՅԴ Աջափնեակի կոմիտէի նախաձեռնութեամբ, Աջափնեակ համայնքում գտնւող Սողոմոն Թեհլիրեանի կիսանդրու հարեւանութեամբ յիշատակի միջոցառում է նախաձեռնւել։

Միջոցառմանը ներկայ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսեանը, կարեւորելով օրւայ խորհուրդը, ասել է.

«103 տարի առաջ Բեռլինում մի թուրք զարկեցին, ո՞վ էր այդ թուրքը․ նրան թուրքական կառավարութիւնն անգամ, եւս մի շարք ղեկավարների, դատապարտեցին գնդակահարութեան՝ հայերին ցեղասպանելու համար, բայց բաց թողեցին, որ՝ ինչքան կապրեն-կապրեն, կամ՝ ով կը խփի, թող խփի։ Որոշում կայացւեց, որ մեր ազգի ոճրագործներին պէտք է ոչնչացնել… Գործողութիւնը կոչւեց «Նեմեսիս» եւ դրա շրջանակներում զոհւեցին բազմաթիւ թուրքեր, բայց բազմահազար կատարողներ չպատժւեցին, եւ այդ անպատիժ մնալը ծնեց նոր ցեղասպանութիւն։ Թուրքը երբեք չճանաչեց ցեղասպանութիւնը, երբեք չուզեց ներողութիւն խնդրել եւ այսօր նորից ոճրագործութիւններ է իրականացնում»,-ասել է Իգոր Սարգսեանը։

«Հայոց Դատն անմեռ է․ մե՛նք պէտք է վճռենք մեր դատը՝ ուժեղանալով ու վստահելով միմեանց… Այդ դատը մենք պէտք է իրականացնենք. այսօր էլ պահանջում են՝ եւս 4 գիւղ տւէք, որ ձեր ձագին չուտենք. կազմակերպւենք, ոտքի կանգնենք»,- ասել է ՀՅԴ ԳՄ անդամը։

Arfd.am

Related Articles

Back to top button