Ծխելը թողնելուց յետոյ վէյփ օգտագործելը մեծացնում է քաղցկեղով հիւանդանալու ռիսկը
Կորէացի գիտնականները եկել են հետեւեալ եզրայանգման. նրանք, ովքեր սկսում են աւանդական ծխախոտի փոխարէն «գոլորշի ծխել», աւելի շատ են ենթակայ թոքերի քաղցկեղ ունենալուն, նրանց համեմատ, ովքեր դա չեն անում։ Ընտրանքը կազմել է աւելի քան չորս միլիոն մարդ, տեղեկացնում է naked-science-ը։
Էլետրոնային սիգարետները յաճախ օգտագործում են որպէս այլընտրանք կամ միջոց ծխելու սովորութիւնից ազատւելու համար։ Կարծիք կայ, որ վէյփերը աւելի քիչ են վնասակար, քան սովորական ծխախոտները։ Այդպէ՞ս է, թէ՞ ոչ հարցին նւիրւել են բազմաթիւ հետազօտութիւններ՝ բաւական հակասական արդիւնքներով։
Էլեկտրոնային սիգարետների ազդեցութիւնն առողջութեան վրայ կախւած է սարքի բնութագրերից, վէյփ օգտագործողի անհատական առանձնայատկութիւններից։
Էլեկտրոնային սիգարետները եւ տաքացնող տարրերը պարունակում են կարբոնիլային միացութիւններ (օրինակ, ֆորմալդեհիդ, ացետալդեհիդ, ակրոլէին եւ դիացետիլ), ինչպէս նաեւ օրգանիզմի համար թունաւոր մետաղներ (քրոմ, նիկել, կապար)։ Այս նիւթերը համարւում են քաղցկեղածին։
Որոշ հետազօտութիւններ ցոյց են տալիս, որ վէյփինգն ազդում է թոքերի պաշտպանական պատնեշների վրայ, առաջացնում է թթւային ստրես եւ բարձրացնում զարկերակային ճնշումը՝ «սադրելով» սիրտ-անօթային եւ օնկոլոգիական հիւանդութիւններ։ Միւս կողմից՝ ըստ գիտական աշխատանքների, էլեկտրոնային սիգարետները պակաս վնասակար են օրգանիզմի համար սովորականների հահեմատ, ուստի որոշ արտադրողներ վէյփերն առաջարկում են որպէս աւանդական ծխելու անվտանգ այլընտրանք։
Կարեւոր բացայայտում են արել Սեուլի ազգային համալսարանի գիտնականները։ Հետազօտութեան արդիւնքները ներկայացվել են Ամերիկեան տորակալ հանրութեան ATS 2024 միջազգային համաժողովում։ Մասնագէտները գնահատել են սովորական ծխող 4 329 288 մարդու տւեալները։ Տեղեկութիւնը վերցրել են Կորէայի Հանրապետութեան բժշկական սքրինինգի ազգային ծրագրից, որոնք վերցւել են 2012-2014 թթ. եւ 2018 թ.։ Մասնակիցներին բաժանել են վեց խմբերի։ Քաղցկեղի առաջացման եւ դրանից մահւան ռիսկի գնահատման համար հետազօտողներն օգտագործել են վիճակագրական վերլուծութիւնը։
Պարզւել է, որ 53 354 մարդու մօտ առաջացել է թոքերի օնկոլոգիա, 6 351 մասնակից մահացել է այդ հիւանդութիւնից։ Հինգ եւ աւելի տարիներ առաջ ծխելը թողած նախկին ծխողները, որոնք անցել են էլեկտրոնային սիգարետների, թոքերի քաղցկեղի առաջացման աւելի մեծ ռիսկի են ենթարկւել, քան նրանք, ովքեր վէյփ չեն օգտագործել։ Իսկ նրանց մօտ, ովքեր ծխելը թողել են հինգ տարուց առաջ եւ անցել են էլեկտրոնային սիգարետների, այդ հիւանդութեան առաջացման եւ դրանից մահւան շատ աւելի ուժեղ ռիսկի են ենթարկւել, քան նրանք, ովքեր էլեկտրոնային սիգարետ չեն ծխել։
Հեղինակներն ուսումնասիրել են 50-80 տարեկան մարդկանց տւեալները, որոնք ծխել 20 տարի։ Պարզւել է, որ նախկին ծխողները, որոնք հրաժարւել են ծխելուց հինգ եւ աւելի տարի առաջ, նոյնպէս ենթակայ են եղել թոքերի քաղցկեղի մեծ հաւանականութեան եւ մահւան, քան նրանք, ովքեր էլեկտրոնային սիգարետներ չեն օգտագործել։
«Սա առաջին խոշոր հետազօտութիւնն է, որը ցոյց է տալիս թոքերի համար մեծ վտանգը էլեկտրոնային սիգարետներից՝ ծխելուց հրաժարւելուց յետոյ»,- ասել է թոքաբան Են Վուկ Կիմը Սէուլի ազգային համալսարանից։
Այսպիսով, ենթադրութիւններն այն մասին, որ անցումը վէյփին նւազեցնում է թոքերի քաղցկեղի հաւանականութիւնը, առայժմ կախւած է օդում, եւ ենզրակացութիւնը մէկն է՝ լիովին հրաժարւել ծխելուց։
NEWS.am Medicine