Սուրճը կարող է նւազեցնել նստակեաց ապրելակերպի բացասական հետեւանքները

Սուչուի համալսարանի գիտնականները անսպասելի կապ են յայտնաբերել սուրճ խմելու, նստակեաց ապրելակերպի եւ վաղաժամ մահւան ռիսկի նւազեցման միջեւ,- գրում է Planet Today-ը։
Աւելի քան 10 հազար մասնակիցների մասնակցութեամբ իրականացւած մեծ ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ սուրճ խմող նստակեաց մարդկանց՝ 13 տարւայ ընթացքում մահացութեան վտանգը 1,58 անգամ աւելի ցածր է եղել:
Հետազօտողները ենթադրում են, որ սուրճի օգտակար ազդեցութիւնը կարող է փոխհատուցել ֆիզիկական ակտիւութեան պակասի բացասական հետեւանքները: Վաղաժամ մահւան ռիսկի ամենազգալի նւազումը նկատւել է նրանց մօտ, որոնք օրական օգտագործել են 3-ից 5 բաժակ սուրճ: Սակայն 5 բաժակից աւելի խմելը զգալիօրէն նւազեցնում է ըմպելիքի դրական ազդեցութիւնը։
Այս արդիւնքները մարտահրաւէր են նետում աւանդական իմաստութեանը, որ նստակեաց ապրելակերպն իր էութեամբ վնասակար է: Այնուամենայնիւ, Սուչուի գիտնականները ընդգծում են հետագայ հետազօտութիւնների անհրաժեշտութիւնը՝ հաշւի առնելով սուրճի բարդ բաղադրութիւնը եւ նրա բազմակողմ ազդեցութիւնը մարդու օրգանիզմի վրայ: