Գիտնականները բացայայտել են, որ հանրայայտ այս ըմպելիքը կարող է զէնք դառնալ դեմենցիայի դէմ պայքարում
Գիտնականները պարզել են, որ ամէն օր էսպրեսո սուրճի մի գաւաթը կարող է գաղտնի զէնք լինել դեմենցիայի դէմ պայքարում,- գրում է The Mirror-ը։
Վերոնայի համալսարանի փորձագէտների խմբի կողմից անցկացւած նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ օրական ընդամէնը մի գաւաթ էսպրեսո սուրճը կարող է զգալիօրէն նւազեցնել դեմենցիայի, մասնաւորապէս՝ Ալցհէյմերի հիւանդութեան զարգացման ռիսկը։
Պրոֆեսոր Մարիապինա Դ’Օնոֆրիոյի ղեկավարութեամբ իրականացւած ուսումնասիրութիւնը նւիրւած է էսպրեսոյի ազդեցութեանը ուղեղի վրայ, մասնաւորապէս, տաու սպիտակուցների ձեւաւորման դէմ պայքարելու նրա կարողութեանը, որոնք, ինչպէս յայտնի է, կուտակւում են նեարդադեգեներատիւ հիւանդութիւններ ունեցող մարդկանց ուղեղում, ինչպիսին Ալցհէյմերի հիւանդութիւնն է:
Ստացւած տւեալները վկայում են, որ ըմպելիքում պարունակւող միացութիւնները ակտիւօրէն քայքայում են այս տաու սպիտակուցները՝ կանխելով այն վնասը, որ դրանք հասցնում են նէյրոններին եւ հետագայ ճանաչողական անկմանը: Նոյնիսկ շատերի կողմից սիրելի «էսպրեսո-մարտինի» կոկտէյլն է պարունակում այս օգտակար միացութիւնները, որոնք կարող են օգնել կանխել դեմենցիայի հետ կապւած գործընթացները: