Գրադարանն իր գիրքը նւիրել է մարդուն, որը 50 տարի անց որոշել է այն վերադարձնել
«ԱԼԻՔ» – Դեթրոյթի արւարձանում մեծացած մարդը յիսուն տարի անց փորձել է իր մանկութեան գրադարան վերադարձնել բէյսբոլի մասին գիրքը, գրում է Associated Press-ը։
Չիկագոյից 63-ամեայ Չակ Հիլդեբրանդտը պատմել է, որ Գոհաբանութեան օրը քաղաքում գտնւելու ժամանակ այցելել է Ուորէնի հանրային գրադարան՝ իր հետ վերցնելով «Բէյսբոլի ամենախենթ աստղերը» գիրքը։
Նա գիրքը վերցրել էր 1974 թւականին, 13 տարեկանում, երբ «բէյսբոլով տարւած» էր, բայց այդպէս էլ չվերադարձրեց գրադարան:
Բայց մի գեղեցիկ օր նա սկսեց դասաւորել գրադարակները եւ գտաւ գրադարանից տասնեակ տարիներ առաջ վերցրած գիրքը:
Գրքի ներսում թղթի կտոր կար, որտեղ նշւած էր, որ այն պէտք է վերադարձւի Ուորէնի գրադարան 1974 թւականի դեկտեմբերի 4-ին։ Հիլդեբրանդտը Associated Press-ին յայտնել է, որ որոշել է գիրքը պահել մինչեւ 2024 թւականը՝ դրա հրատարակման 50-ամեակը, իսկ յետոյ փորձել այն վերադրաձնել գրադարանին։ Նա մտածեց, որ գրադարանը կարող է ցանկանալ հանրայնացնել վաղուց ուշացած փոխանակումը:
Նա պատմել է, որ վերջերս հանդիպել է գրադարանի տնօրէն Օքսանա Ուրբանի հետ, որը լսել է նրա պատմութիւնը։ Գրադարանը յայտնել է, որ այս պարտքը ներւել է, եւ գիրքը թողել են նրան՝ որպէս նւէր։