Այլ

Ակնէից տառապող չափահասներն առաւել ենթակայ են սննդային խանգարումներ զարգացնելու ռիսկին

Journal of the European Academy of Dermatology and Venereology բժշկագիտական հանդէսում հրապարակւած նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ակնէ տառապող չափահասներն առաւել ենթակայ են սննդային խանգարումներ զարգացնելու ռիսկին։

Գիտնականները պնդում են, որ ակնէն կարող է մեծացնել արտաքինի հետ կապւած անհանգստութիւնը՝ յանգեցնելով վնասակար մտքերի եւ վարքագծերի, ինչպիսին են մարմնի չափսերի նկատմամբ կպչուն մտքերը եւ սննդի ընդունման սահմանափակումը։

Գիտնականները վերլուծել են ակնէից տառապող 18 տարեկան եւ բարձր մօտ 7400 բուժառուների տւեալները՝ համեմատելով դրանք այդ հիւանդութիւնից զերծ աւելի քան 207 հազար մարդկանց տւեալների հետ։ Ըստ արդիւնքների՝ ակնէից տառապող բուժառուների շրջանում սննդային խանգարում ունենալու հաւանականութիւնը 2,4 անգամ աւելի էր։

Նոյնիսկ անհանգստութեան, դեպրեսիային կամ մարմնի կերպարին առնչւող խնդիրներով հիւանդութեան պատմութիւնը հաշւի առնելուց յետոյ, ակնէից տառապողները 65%-ով սննդային խանգարումներ զարգացնելու աւելի բարձր ռիսկ ունէին։

«Մեր արդիւնքները կօգնեն ակնէից տառապող մարդկանց խնամող բժիշկներին զգօն լինել սննդային խանգարումների նշանների նկատմամբ եւ բուժառուներին համալիր եւ համապարփակ խնամք տրամադրել»,-յայտարարել են հետազօտութեան հեղինակները։

Նրանք նշել են, որ չնայած հետազօտութիւնն անցկացւել է 18 տարեկան եւ բարձր մարդկանց շրջանում, թէ՛ ակնէն, թէ՛ սննդային խանգարումները մեծ ազդեցութիւն ունեն դեռահասների վրայ:

news.am

Related Articles

Back to top button