Աչքերի նեարդային թարթումը կարող է մատնանշել Պարկինսոնի հիւանդութեան մասին
Մայօ կլինիկայի (ամերիկեան բժշկական եւ հետազօտական կենտրոն) գիտնականները պարզել են, որ աչքերի նեարդային թարթումը կարող է մատնանշել նեարդաբանական պաթոլոգիաների մասին, այդ թւում կողային ամիոտրոֆիկ սկլերոզի եւ Պարկինսոնի հիւանդութեան։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են The Lancet ամսագրում։
Մայօ կլինիկայի առաջատար նեարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Ռոքեթը յայտնել է, որ աչքերի երկարատեւ նեարդային կծկումները, որոնք յայտնի են որպէս միոկիմիա, պահանջում են անյապաղ դիմել բժշկի։ Չնայած շատ մարդիկ դրան մեծ նշանակութիւն չեն տալիս, այն կարող է ահազանգել առողջական լուրջ խնդիրների մասին։
Ռոքեթը նշել է, որ թարթիչների թարթումների պատճառ կարող են լինել տարբեր նեարդաբանական հիւանդութիւնները, ներառեալ կողային ամիոտրոֆիկ սկլերոզը եւ Պարկինսոնի հիւանդութիւնը։ Մագնիումի եւ B խմբի վիտամինների անբաւարարութիւնը նոյնպէս կարող է առաջ բերել նեարդային կծկումներ, որոնք երբեմն ուղեկցւում են ոտքերի ցնցումներով։
Պրոֆեսորն ընդգծել է որոշ դեղերի կողմնակի ազդեցութիւնների հաշւառման կարեւորութիւնը։ Նրա խօսքով՝ հակադեպրեսանտները եւ հակահիստամինային միջոցները կարող են առաջացնել միոկիմիա՝ որպէս ալերգիկ ռեակցիա։
Այս վիճակի առաջացման ընդհանուր գործօններից նա առանձնացրել է քրոնիկական ստրեսը, տեսողական լարումները եւ օպտիկայի սխալ ընտրութիւնը։ Եթէ թարթումն ուղեկցւում է թարթիչի պարտադիր փակմամբ կամ տարածւում է դէմքի միւս մկանների վրայ, Ռոքեթը խորհուրդ է տալիս դիմել նեարդաբանի եւ ակնաբոյժի՝ չոր աչքի համախտանիշը բացառելու համար։
News.am