Ալբերտ Բեգջանեանի «Մարշմալօ» թղթէ տիկնիկային ներկայացումը՝ Perkrestok փառատօնի առաջին մրցանակակիր
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Թղթէ տիկնիկային «Մարշմալօ» ներկայացումը Ռուսաստանից տուն է վերադարձել երեք մրցանակով: Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում անցկացւած «Պերկրեստոկ» միջազգային փառատօնի ժիւրիի որոշմամբ «Մարշմալօ»-ն ճանաչւել է որպէս փառատօնի լաւագոյն ներկայացում, ստանալով փառատօնի արձանիկը, ինչպէս նաեւ առաջին տեղի պատւոգիրը: Մրցանակների շարքը համալրել է փառատօնի մանկապատանեկան բաժնի ժիւրիի մրցանակը՝ տրւած տիկնիկների դիզայնի անւանակարգում:
Ալբերտ Բեգջանեանը «ԱԼԻՔ»-ին տեղեկացնելով այս մասին յաւելեց, որ ինքը խմբին ընկերակցել է միայն Սանկտ Պետերբուգում կայացած ներկայացումների ժամանակ, սակայն տիկնիկներն առաջին անգամ պատրաստած իր որդու՝ Ադդէ Բեգջանեանի բանակում ծառայելու հետ կապւած անավարտ է թողել հիւրախաղերը: Ալբերտի վերադարձը չի խանգարել հմուտ դերասանական կազմին որպէսզի անթերի կատարումներով հանդէս գայ այլ քաղաքների բեմերում: Այսպիսով խումբը շարունակելով ներկայացումները նաեւ գնահատւել եւ պարգեւատրւել է Նովոսիբիրսկ քաղաքի քաղաքապետի կողմից։
Արժէ նշել, որ «Մարշմալօ»-ն շուրջ 15 տարի է, ինչ անընդմէջ միջազգային փառատօնների բեմերում է, այդ թւում՝ Վրաստանի, Հայաստանի, Լիտւայի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի: