ԹեհրանՀամայնքՄշակութային

Իրանահայ հրաշամանուկը ելոյթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նւագախմբի հետ

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Հազիւ ես 10 տարեկան ու բեմում նւագակցում ես Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նւագախմբին եւ դիրիժորներ՝ Եարոսլաւ Բիչկովի, Ներսէս Մկրտչեանի եւ գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Էդւարդ Թոփչեանի ներկայութեամբ դաշնամուրը հոգի է առնում մատիկներիդ հպումից:

Խօսքը վերջերս «ՀԲԸՄ-ն բացայայտում է տաղանդներ» երաժշտական մրցոյթ-փառատօնին հանդէս եկած թեհրանահայ հրաշամանուկ Լուսիա Մուրադեանի մասին է:

Յունիսի 18-ին «Արամ Խաչատրեան» համերգասրահում Լուսիան Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նւագախմբի հետ միասին  հանդէս է եկել Ա. Յարութիւնեանի  «Կոնցերտինօ դաշնամուրի եւ նւագախմբի համար, 1-ին մաս» մեծ վարպետութիւն պահանջող համարով:

Լուսիան ծնւել է 2013 թւականին Թեհրանում: Սովորում է հայոց ազգային «Արաքս» դպրոցում:

Լուսիան նաեւ AGBU Armenia 2023 Piano Competition Գրանպրի մրցանակակիր է, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի Connecticut Chopin Institute Future Stars 2022-ի յաղթող դաշնակահար:

Related Articles

Back to top button