500 տարի յետոյ մոլորակը բնակութեան համար ոչ պիտանի կը դառնայ

«ԱԼԻՔ» – Փորձագէտներն ահազանգում են. մինչեւ 2500 թւականը մեր մոլորակը բնակութեան համար ոչ պիտանի կը դառնայ, քանի որ ներկայում ակտիւ գիւղատնտեսական շրջանները դուրս կը մնան արտադրական եւ տեխնոլոգիական գործունէութիւնից։
Այդ հարցը բարձրացւել է Global Change Biology հանդէսում հրապարակւած հետազօտութեան մէջ: Գիտնականները պարզաբանում են, որ արդէն հիմա բերրի հողերի մեծ մասում սկսում են «ջերմային ստրես» ապրել, մի բան, որ նախկինում հիմնականում անապատներում էր նկատւում:
Բայց նաեւ լաւատեսական սպասելիքներ կան. բացասական սցենարը կիրականանայ միայն այն դէպքում, եթէ մարդիկ ձեռքերը ծալած նստեն գլոբալ տաքացման աճող սպառնալիքի առաջ:
Ներկայում, որպէս կանոն, անապատները, ինչպէս նաեւ Հնդկական թերակղզում եւ ԱՄՆ հարաւ-արեւելեան շրջանները տարւայ որոշակի ժամանակահատւածներում ունենում են ուժեղ ջերմային ստրեսի շրջաններ, պատմում են գիտնականները:
Բայց եթէ մարդիկ չմիջամտեն, իրավիճակը կը վատթարանայ, եւ չափազանց տաք ջերմաստիճանն աւելի մեծ ազդեցութիւն կունենայ բարեխառն կլիմայով տարածքների վրայ, ինչպիսին է Միջերկրական ծովը: Առաջին փոփոխութիւնները մարդկութիւնն իր մաշկի վրայ կը զգայ արդէն 2100 թւականին: