Այլ

Մշտապէս հեծանիւ վարելը կարող է նւազեցնել դեմենցիայի եւ Ալցհէյմերի հիւանդութեան հաւանականութիւնը

Նոր ուսումնասիրութիւնը պարզել է, որ մեքենայի բանալիները հեծանւի սաղաւարտով փոխարինելը կարող է նւազեցնել դեմենցիայի եւ Ալցհէյմերի հիւանդութեան առաջացման ռիսկը: Ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են JAMA Network Open ամսագրում:

Գիտնականները նշել են, որ մշտապէս հեծանիւ վարելը կարող է նոյնիսկ նպաստել ուղեղի այն հատւածի չափի մեծացմանը, որը կարեւոր է յիշողութեան համար: Նրանք վերլուծել են գրեթէ 480 հազար մարդկանց տւեալներ, որոք նշել են, թէ որ տրանսպորտային միջոցներն են ամէնից յաճախ օգտագործում:

13 տարւայ հետազօտութեան ընթացքում աւելի քան 8800 մասնակիցների մօտ զարգացել է դեմենցիա, իսկ գրեթէ 4000-ի մօտ՝ Ալցհէյմերի հիւանդութիւն։ Սակայն արդիւնքները ցոյց են տւել, որ այն մասնակիցների մօտ, որոնք հեծանիւ են քշել կամ համատեղել են հեծանիւը այլ տրանսպորտային միջոցների հետ, ինչպիսիք են քայլելը, մեքենայով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկելը, դեմենցիայի առաջացման հաւանականութիւնը 16 տոկոսով աւելի ցածր է եղել, իսկ Ալցհէյմերի հիւանդութեան հաւանականութիւնը ցածր է եղել 22 տոկոսով։

Պարզւել է, որ առաւելութիւնները հիմնականում կենտրոնացած են եղել այն մարդկանց մօտ, ովքեր Ալցհէյմերի հիւանդութեան գենետիկ ռիսկ չունէին: Ուսումնասիրութեան հեղինակները նշել են, որ ուղեղի ՄՌՏ սքանաւորումը բացայայտել է ակտիւ շարժունութեան հետ կապւած մէկ այլ հետաքրքիր միտում:

«Հեծանիւ վարելու ռեժիմը եւ հեծանիւ վարելու խառը ռեժիմը զգալիօրէն կապւած են եղել հիպոկամպի ծաւալի մեծացման հետ»,- նշել են գիտնականները։

news.am

Related Articles

Back to top button