Այլ

Բազմակի սկլերոզի նշանները կարող են ի յայտ գալ շատ աւելի վաղ, քան նախկինում կարծում էին

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ բազմակի սկլերոզի (ՑՍ) նշանները կարող են ի յայտ գալ զգալիօրէն աւելի վաղ, քան նախկինում էր համարւում։

JAMA Network Open-ում հրապարակւած նոր ուսումնասիրութեան մէջ հետազօտողները վերլուծել են աւելի քան 12,000 հիւանդների բժշկական տւեալներ եւ պարզել, որ մարդիկ սկսում են բժշկի դիմել հիւանդութեան դասական ախտանիշների ի յայտ գալուց մօտ 15 տարի առաջ։

Նախկինում կարծել են, որ հիւանդութիւնը զարգանում է լուռ եւ ախտորոշւում է միայն տեսողութեան, կոորդինացիայի խանգարման կամ մկանային թուլութեան նման ախտանիշների ի յայտ գալուց յետոյ։

Սակայն նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ հիւանդները սկսում են բժշկական օգնութիւն փնտրել դեռեւս դասական ախտանիշների ի յայտ գալուց շատ աւելի շուտ։

Այս յայտնագործութիւնը վաղ ախտորոշման եւ ժամանակին միջամտութեան համար նոր հնարաւորութիւններ է բացում, ինչը կարող է դանդաղեցնել հիւանդութեան զարգացումը եւ բարելաւել հիւանդների կեանքի որակը։

Հետազօտութեան առաջատար հեղինակ, դոկտոր Հելէն Թրեմլեթը նշել է, որ ցրւած սկլերոզի առաջին նշանները կարող են լինել բաւականին ոչ սպեցիֆիկ՝ հոգնածութիւն, գլխացաւեր, ցաւ եւ հոգեկան առողջութեան հետ կապւած խնդիրներ։ Նման ախտանշանները յաճախ շփոթում են այլ հիւանդութիւնների հետ, ինչի պատճառով հիւանդութեան վաղ ախտորոշումը բարդ է լինում։ Այնուամենայնիւ, այն գիտակցումը, որ հիւանդները արդէն իսկ բժշկական օգնութեան են դիմում ախտորոշումից շատ առաջ, ինչը բժիշկներին հնարաւորութիւն է տալիս աւելի վաղ փուլում յայտնաբերել հիւանդութիւնը:

Այս ուսումնասիրութիւնը առաջինն է, որը բժշկական գրառումները դիտարկում է ախտանիշների ի յայտ գալուց 25 տարի առաջ։ Նախորդ ուսումնասիրութիւնները սովորաբար կենտրոնացել են հինգից տասը տարւայ ժամանակահատւածի վրայ։ Երկարաժամկէտ վերլուծութիւնը կարող է օգնել մեզ աւելի լաւ հասկանալ, թէ ինչպէս է հիւանդութիւնը զարգանում եւ ինչպէս կարող ենք բարելաւել ախտորոշման եւ բուժման մեր մօտեցումը։

News.am

Related Articles

Back to top button