Այլ

Վան Գոգի նկարն աճուրդում վաճառւել է 62.7 միլիոն դոլարով

«ԱԼԻՔ» – Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Փարիզեան սիրավէպեր եւ վարդերի կոյտեր բաժակի մէջ» նկարը վաճառւել է Նիւ Եօրքի Sotheby’s աճուրդում 62.7 միլիոն դոլարով, հաղորդում է ANP լրատւական գործակալութիւնը։

Գործակալութեան տւեալներով՝ նկարը գնել է արւեստագէտ Փեթի Վոնգը։ Վերջնական գինը 35%-ով գերազանցել է գնահատւած գնին։ Աճուրդից առաջ Ամստերդամի Վան Գոգի թանգարանի մասնագէտները ուսումնասիրել են գործը եւ հաստատել, որ բնօրինակն է։

 

Related Articles

Back to top button