Այլ

Վաղ նախաճաշը օգնում է հակազդել ճարպակալման գենետիկ ռիսկին

Օրւայ հիմնական կերակուրն ընդունելն աւելի վաղ ժամանակ տեղափոխելն օգնում է հակազդել ճարպակալման գենետիկ ռիսկին։ Նման եզրակացութեանն են հանգել իսպանացի գիտնականները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Obesity բժշկագիտական  հանդէսում։

Հետազօտութեանը մասնակցել են Իսպանիայի վեց կլինիկաներում դիետիկ թերապիա անցած աւելորդ քաշից եւ ճարպակալումից տառապող գրեթէ 1200 չափահասներ։ Գիտնականները յատուկ ուշադրութիւն են դարձրել սննդի ընդունման ժամանակի եւ ճարպակալման նկատմամբ պոլիգենային նախատրամադրւածութեան փոխազդեցութեանը։ Այդ գենետիկ նախատրամադրւածութիւնը գնահատւել է 97 յայտնի գենետիկական մարկերների միջոցով։

Մասնակիցները բաժանւել են խմբերի՝ կախւած նրանից, թէ նրանք օրւայ ընթացքում աւելի շուտ են կերել, թէ ուշ, եւ նրանց առաջընթացը վերահսկւել է ինչպէս ակտիւ բուժման ընթացքում, այնպէս էլ տարիներ անց։

Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ սննդի ընդունման ժամանակը չի ազդում սննդակարգի ընթացքում քաշի կորստի արագութեան կամ տոկոսի վրայ, բայց այն զգալի ազդեցութիւն ունի մարմնի զանգւածի սկզբնական ինդեքսի եւ արդիւնքի երկարաժամկէտ պահպանման վրայ։ Թերապիայի աւարտից տասներկու տարի անց, ուշ կերած մասնակիցների շրջանում մարմնի քաշի միջին աճը կազմել է 2,2%՝ ուտելուց յետոյ իւրաքանչիւր ժամի համար։

Սննդի ընդունման ժամանակի եւ մարմնի զանգւածի ինդեքսի միջեւ կապը յատկապէս ուժեղ էր ճարպակալման բարձր գենետիկ նախատրամադրւածութիւն ունեցող մարդկանց շրջանում: Նրանց ուտելու հետաձգման իւրաքանչիւր ժամը կապւած էր մարմնի զանգւածի ինդեքսի  մէկ քառակուսի մետրի համար աւելի քան երկու կիլոգրամ աճի հետ: Նման օրինաչափութիւն չի նկատւել միջին կամ ցածր գենետիկ ռիսկ ունեցող մարդկանց շրջանում։

Գիտնականները միաժամանակ բացայայտել են երկու գենետիկ տարբերակ, որոնք կարող են տարբեր կերպ ազդել մարմնի քաշի վրայ՝ կախւած սննդի ընդունման ժամանակից. մէկը մեծացնում է ռիսկը, միւսը կարող է պաշտպանիչ ազդեցութիւն ունենալ։

News.am

Related Articles

Back to top button