Գիտնականները պարզել են սիրտ-անօթային հիւանդութիւնների վտանգի զանգւածային նւազեցման պարզ միջոցը

Ամենօրեայ սննդամթերքներում, ինչպիսին են հացը, պատրաստի կերակուրները եւ արագ պատրաստւող ուտեստները, աղի պարունակութեան մի փոքր նւազեցումը կարող է զգալիօրէն բարելաւել սիրտ-անօթային առողջութիւնը: Այս եզրակացութեանն են հանգել հետազօտողները՝ զանգւածային սննդի մէջ նատրիումի սպառումը նւազեցնելու ծրագրերը վերլուծելուց յետոյ: Արդիւնքները հրապարակւել են «Hypertension» ամսագրում:
Մոդելաւորման համաձայն՝ նոյնիսկ տարածւած սննդամթերքների բաղադրատոմսերում նւազագոյն փոփոխութիւնները յանգեցնում են բնակչութեան շրջանում արեան ճնշման միջին մակարդակի նւազման: Ընդ որում՝ մարդիկ կարիք չունեն փոխելու իրենց սննդային սովորութիւնները կամ գիտակցաբար սահմանափակելու աղի օգտագործումը. օգտակար ազդեցությունը ձեռք է բերւում սննդամթերքի կազմի միջոցով:
Երկարաժամկէտ հեռանկարում նման միջոցառումները կարող են կանխել սրտի եւ ուղեղի կաթւածների բազմաթիւ դէպքեր, ինչպէս նաեւ նւազեցնել մահացութիւնը սիրտ-անօթային հիւանդութիւններից: Չնայած առանձին մարդու համար օգուտները համեստ են թւում, դրանք զգալիօրէն նշանակալի են դառնում հասարակութեան մասշտաբով։
Հեղինակներն ընդգծել են, որ վերամշակւած սննդամթերքներում աղի աստիճանական նւազեցումը առողջապահական համակարգի վրայ բեռը եւ սրտի հիւանդությունների տարածւածութիւնը նւազեցնելու ամենաարդիւնաւէտ եւ իրատեսական միջոցներից մէկն է՝ առանց սպառողների վրայ ճնշում գործադրելու:
News.am



