Այլ

Նշւել է անգլիալեզու այն երկիրը, որը վերջին 30 տարիների առաջատարն է կեանքի տեւողութեան գծով

Չնայած Աւստրալիան տուն է հանդիսանում աշխարհի ամենավտանգաւոր կենդանիների մի մասի համար, այն անգլիալեզու աշխարհում կեանքի տեւողութեամբ վերջին երեսուն տարիների առաջատարն է։ Ինչ վերաբերում է անգլիալեզու երկրներին, որոնք եկամտի բարձր մակարդակ ունեն, ապա, սոցիոլոգների տւեալներով՝ Փենսիլւանիայի համալսարանի հետազօտողների գլխաւորութեամբ, իռլանդացիները ցուցադրել են կեանքի տեւողութեան ամենամեծ աճը, այն դէպքում, երբ ամերիկացիները վերջին տեղում են 1990-ականներից ի վեր։

Հետազօտողների թիմը իր եզրակացութիւնները հրապարակել է BMJ Open ամսագրում։

Գիտնականները համեմատել են կեանքի սպասւող տեւողութիւնն ԱՄՆ-ում, Կանադայում, Իռլանդիայում, Միացեալ Թագաւորութիւնում, Աւստրալիայում եւ Նոր Զելանդիայում՝ օգտագործելով Մարդկանց մահացութեան տւեալների շտեմարանի եւ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան մահացութեան մասին տւեալների շտեմարանի տւեալները 1990-2019 թթ.։

Նրանք ուսումնասիրել են ըստ սեռի, տարիքի եւ անհատական ու համալիր 18 կարգերի տւեալները մահւան պատճառների մասին, ներառեալ օնկոլոգիական հիւանդութիւնները, թմրանիւթերի եւ ալկոհոլի հետ, հրազէնի եւ ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապւած մահերը։

Նրանք նաեւ ուսումնասիրել են կեանքի սպասւող տեւողութիւնը իւրաքանչիւր երկրում, որպէսզի պարզեն աշխարհագրական անհաւասարութիւնը ըստ տարածաշրջանների։ Հետազօտողները յայտնաբերել են, որ աւստրալացիները ունեցել են ամենաբարձր կեանքի տեւողութիւնը. կանայք ապրել են 4 տարով աւելի երկար, իսկ տղամարդիկ՝ 5 տարով աւելի երկար, քան նրանց ամերիկացի գործընկերները։ Իռլանդացիները ցուցադրել են սպասւող կեանքի տեւողութեան ամենամեծ աճը. տղամարդկանց կեանքի տեւողութիւնն աւելացել է մօտ 8 տարով, կանանցը՝ աւելի քան 6,5 տարով։ Ամերիկացիների մօտ եղել է կեանքի սպասւող ամենացածր տեւողութիւնը. 2019 թ. կանայք ապրել են միջինը մօտ 81,5 տարի, իսկ տղամարդիկ՝ 76,5 տարի։ 

Related Articles

Back to top button