Այլ

Անառողջ սովորութիւնները կարող են խաթարել ուղեղի էլեկտրական ակտիւութեան հաւասարակշռութիւն

Թոմփսոնի ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ անհաւասարակշիռ սննդակարգը, վատ քունը եւ ֆիզիկական ակտիւութեան ցածր մակարդակը կարող են ազդել ուղեղի վրայ՝ նախքան ճանաչողական անկման որեւէ նշանի ի յայտ գալը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Age and Aging (AA) ամսագրում:

Գիտնականներն ուսումնասիրել են դեմենցիայի փոփոխւող ռիսկի գործօնների եւ ուղեղի ծերացման կենսաբանական մարկերների միջեւ կապը: Դա արւել է CogDrisk առցանց գործիքի միջոցով, որը գնահատում է դեմենցիայի զարգացման հաւանականութիւնը՝ հիմնւելով մասնակիցների ժողովրդագրութեան եւ ապրելակերպի վրայ:

Հետազօտութեան շրջանակներում գիտնականները նաեւ օգտագործել են ուղեղի սկանաւորման տարբեր մեթոդներ, ինչպիսիք են մագնիսական ռեզոնանսային պատկերումը (MRI) եւ էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (EEG): Յիշողութեան եւ մտածողութեան կարողութիւնները գնահատելու համար մասնակիցներին առաջարկւել է անցնել մասնագիտացւած թեստեր:

Արդիւնքները ցոյց են տւել, որ նոյնիսկ առողջ տարեցների շրջանում ապրելակերպի հետ կապւած տկարամտութեան ռիսկի աճն ազդել է ուղեղի առողջութեան երկու հիմնական ցուցիչների՝ սպիտակ նիւթի ծաւալի եւ ուղեղի՝ իր էլեկտրական գործունէութիւնը հաւասարակշռելու ունակութեան վրայ: Սպիտակ նիւթը վաղուց եղել է ուղեղի վաղ ծերացման նշան, սակայն երկրորդ ցուցանիշը յայտնւել է որպէս նոր եւ կարեւոր ցուցանիշ:

Հետազօտութեան համահեղինակ դոկտոր Սոֆի Էնդրիւսը ասում է, որ դեմենցիայի «փոփոխելի» ռիսկի գործօններն այն են, որ մարդը կարող է կանխարգելել հիւանդութիւնը՝ ճիշտ ապրելակերպի որոշումներ կայացնելով:

Գործնական առաջարկութիւնների թւում, որոնք օգնում են նւազեցնել դեմենցիայի վտանգը, հետազօտողները կարեւորում են արագ սննդից եւ հրուշակեղէնից խուսափելը՝ յօգուտ բուսական սննդի եւ ձկների, քնի ռեժիմի պահպանումը, կանոնաւոր ֆիզիկական ակտիւութիւնը եւ սոցիալական կապերի պահպանումը: Որքան շուտ կատարւեն այս փոփոխութիւնները, այնքան աւելի արդիւնաւէտ կը լինեն ուղեղի ծերացումը դանդաղեցնելու համար:

News.am

Related Articles

Back to top button