Այլ

Գիտնականները կապ են գտել էներգետիկ ըմպելիքների եւ սրտի յանկարծակի կանգի միջեւ

ԱՄՆ-ի Մայո կլինիկայի  մասնագէտներն ուսումնասիրել են էներգետիկ ըմպելիքներ խմելու հետ կապւած ռիսկերը։ Մասնակցել է 144 մարդ, ովքեր սրտի յանկարծակի կանգ են ունեցել, եւ նրանցից 7-ը (5%) սրտի կանգից անմիջապէս առաջ օգտագործած են եղել էներգետիկ ըմպելիքներ:

Վերլուծութեամբ պարզւել է, որ էներգետիկ ըմպելիքները կապւած են սրտի գենետիկ հիւանդութեամբ հիւանդների մօտ սրտի յանկարծակի կանգի հետ: Հեղինակների խօսքով, ըմպելիքի մէջ պարունակւող կոֆեինը եւ այլ խթանիչ բաղադրիչները փոխում են սրտի կծկումների յաճախութիւնը եւ արեան ճնշումը:

Բժիշկները մարդկանց յորդորում են ուշադիր լինել իրենց առողջութեան նկատմամբ եւ սահմանափակել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, յատկապէս նրանց, ովքեր հակւած են սիրտ-անօթային հիւանդութիւնների։

Panorama.am

Related Articles

Back to top button