Այլ

Neurology. «Երիկամների սուր ախտահարումը տարեց հասակում կապւած է դեմենցիայի առաջացման վտանգի հետ»

Նոր հետազօտութեան համաձայն, որի արդիւնքները հրապարակւել են Neurology ամսագրում Կարոլինայի համալսարանի հետազօտողների կողմից, երիկամների սուր ախտահարումը կապւած է եղել դեմենցիայի առաջացման հաւանականութեան հետ։

Երիկամների սուր ախտահարումը, երիկամների ֆունկցիայի յանկարծակի վատացումը համեմատաբար յաճախ է հանդիպում տարեց մարդկանց մօտ եւ կապւած է հիւանդութեան եւ մահացութեան բարձր մակարդակի հետ։

Նոր հետազօտութիւնում ուսումնասիրւել է կապը երիկամների սուր ախտահարման եւ դեմենցիայի տարբեր տեսակների միջեւ։ Գիտնականներն ուսումնասիրել են 65-ից բարձր տարիքի աւելի քան 300000 մարդու տւեալները՝ ստացւած Ստոկհոլմի կրեատինինի չափման նախագծից (SCREAM)։

Իւրաքանչիւր չորրորդ մասնակցի մօտ եղել է երիկամների սուր ախտահարման մէկ դրւագ 12 տարւայ դիտարկումների ընթացքում, իսկ 16 տոկոսի մօտ ախտորոշւել է դեմենցիա։ Նրանց մօտ, ովքեր երիկամների սուր ախտահարում են ունեցել, 49 տոկոսով բարձր է եղել դեմենցիայի ցանկացած տեսակի առաջացման հաւանականութիւնը։ Երբ դեմենցիայի իւրաքանչիւր տեսակն առանձին է ուսումնասիրւել, բարձրացման ռիսկը կազմել է 88 տոկոս Լեւիի մարմինների կամ դեմենցիայի համար, որը պայմանաւորւած է եղել Պարկինսոնի հիւանդութեամբ, 47 տոկոսով՝ անօթային դեմենցիայի եւ 31 տոկոսով՝ Ալցհէյմերի հիւանդութեան համար։

Ռիսկն աւելի բարձր է եղել երիկամների ծանր ախտահարում ունեցող մարդկանց մօտ, որոնք հոսպիտալացման կամ ստացիոնար բուժման կարիք են ունեցել։

News.am

Related Articles

Back to top button