ՄիջազգայինՔաղաքական
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի կամ զինւած հակամարտութեան չի ձգտում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի կամ զինւած հակամարտութեան չի ձգտում։
Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ լրագրողներին ասել է ԱՄՆ Ազգային Անվտանգութեան խորհրդի ռազմավարական հաղորդակցութիւնների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք պատերազմ չենք փնտրում Իրանի հետ, մենք զինւած հակամարտութիւն չենք փնտրում Իրանի հետ»,- ասել է Քիրբին՝ պատասխանելով այն հարցին, թէ արդեօք Վաշինգտոնը մտածում է Թեհրանին հարւածելու մասին։