Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Պուտինը վերահաստատեց Բորէլի այն յայտարարութիւնը, որ Փաշինեանն է Արցախն առաջին անգամ ճանաչել Ադրբեջանի կազմում»

Շարմազանովը Պուտինի յայտարարութեան մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի յայտարարութիւնն ակնյայտօրէն չի կարող վերաբերել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանին եւ նրա ղեկավարած տարիներին, որովհետեւ ակնյայտ է՝ Կազանեան փաստաթուղթը մերժւել է Ադրբեջանի կողմից։

«Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ Պուտինն այսօրւայ յայտարարութեամբ շեշտեց շատ կարեւոր մէկ հանգամանք, որ կեղծ է Նիկոլ Փաշինեանի այն թէզն, իբրեւ, 1991 թւականին Հայաստանն Ալմա Աթիի հռչակագրով  Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, սուտ է։

«Եթէ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ապա ինչպէ՞ս է ՌԴ-ն բանակցային փաթեթում առաջարկում, որ Քարվաճառն ու Լաչինը մնան հայկական վերահսկողութեան տակ։ Պուտինը փաստացի նշեց, որ Սերժ Սարգսեանի իշխանութիւնը Նիկոլ Փաշինեանին ժառանգել է հայկական Արցախ՝ Քարվաճառով եւ Լաչինով։ Շուշիի հարց Սերժ Սարգսեանի ժամանակ չի բանակցւել, աւելին՝ Պուտինը շեշտեց, որ ոչ միայն Արցախն, այլեւ Քարվաճառի եւ Լաչինի շրջանը մնալու էին հայկական։ Սուտ է ՔՊ-ականների թէզերը, թէ Արցախը նախկիններն են յանձնել»,- նկատեց նա։

ՀՀԿ ԳՄ անդամի կարծիքով՝ Պուտինը վերահաստատեց նաեւ Բորէլի այն յայտարարութիւնը, որ նոր իշխանութիւններն՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի՝ Արցախն առաջին անգամ ճանաչել են Ադրբեջանի կազմում։

«Ռուսաստանցի համանախագահ Պոպովն առաջարկում էր փաթեթ, որ Շուշին, Հադրութը, Ստեփանակերտ, Ասկերանն ու Մարտակերտը մնալու էին հայկական վերահսկողութեան տակ, Քարվաճառն ու Լաչինը՝ եւս։ Սրա դիմաց հայկական կողմը պատրաստ է զիջել 5 շրջանները։

Պուտինը ճիշտ է, որ 10-15 տարի դա առաջարկել են, բայց նա չի ասում, որ այդ տարիների իշխանութիւններն են դա մերժել»,-ընդգծեց քաղաքական գործիչը։

«Սերգէյ Լաւրովը 2016 թւականի ապրիլին յստակ յայտարարել է, որ Կազանեան փաստաթղթից հրաժարւել է Ադրբեջանը, հետեւաբար, փոխզիջումային տարբերակներից եւ ռուսական առաջարկների մերժման հասցէատէրը չի կարող որեւէ մէկի ցանկութեան դէպքում լինել Հայաստանի նախորդ իշխանութիւնը՝ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ, որովհետեւ թէ՛ Լաւրովը, թէ՛ Ալիեւը նշել են, որ Ադրեջանն է հրաժարւել Կազանեան փաստաթղթից։ Փաշինեանը եւս նշել է, որ Ալիեւն իրեն ասել է, որ ինքն է հրաժարւել Կազանեան փաստաթղթից»,- յիշեցրեց Շարմազանովը։

ՀՀԿ ԳՄ անդամը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսեանը ռուսական պետական հեռուստաընկերութեանը տւած հարզացրոյցում յստակ ընդգծել է կարմիր գծերը, դրանք են՝ Արցախի ինքնորոշման իրաւունքը, Արցախի միջանկեալ կարգավիճակն ու հանրաքւէն եւ դրա դիմաց պատրաստ ենք գնալ փոխզիջման, որը կարող է լինել 5 շրջանները։

«Պուտինի առաջարկը, թէ Արցախը ստանում է միջանկեալ կարգավիճակ, Քարվաճառն ու Լաչինը եւս մնում են մեզ, չէր կարող վերաբերել Սերժ Սարգսեանին։ Երրորդ նախագահը մէկ անգամ չէ յայտարարել է, որ մենք փոխզիջումային տարբերակի կողմնակից ենք։ Այո, մեր իշխանութեան շրջանում ապակառուցողականը չի եղել Հայաստանն, այլ՝ Սդրբեջանը, դա վկայում է նաեւ Լաւրովը։  Այո, Փաշինեանն է ասել, որ մենք կը կռւենք»,- նշեց  Շարմազանովը։

Նրա խօսքով՝ Պուտինն այսօր փաստեց, որ Սերժ Սարգսեանը՝ ճիշտ էր, Նիկոլ Փաշինեանը՝ սխալ։

Յիշեցնենք, որ ՌԴ նախագահը յայտարարել էր, որ իրենք առաջարկել են Ադրբեջանի հետ այնպէս պայմանաւորւել, որ Քելբաջարն ու Լաչինը մնան ՀՀ փաստացի տիրապետութեան տակ, բայց ՀՀ ղեկավարութիւնը դրան չհամաձայնեց, թէեւ 10-15 տարի փորձել են համոզել։

Related Articles

Back to top button