Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արտակ Բեգլարեան. «Ստեփանակերտի օդանաւակայանում հաւաքւած արցախցիները պահանջում են ուղղաթիռներով տարհանում»
Ստեփանակերտի օդանաւակայանում հաւաքւած արցախցիները պահանջում են իրենց ուղղաթիռներով տարհանել եւ աւելի լաւ պաշտպանութիւն ապահովել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը։
«Հազարաւոր արցախցիներ, Ստեփանակերտին՝ ադրբեջանական ուժերի մոտանալու մէկտես եւ յատկապէս հրադադարի մասին յայտարարութիւնից յետոյ, հաւաքւել էին ռուս խաղաղապահների շտաբի մօտ։
Նրանք պահանջում են տարհանում ուղղաթիռներով եւ ակնկալում են աւելի լաւ պաշտպանութիւն», – գրել է նա։