Հայաստան - Արցախ

Արման Թաթոյեան. «Գերագոյն հոգեւոր խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը եւ նրա կարգավիճակը»

Գերագոյն հոգեւոր խորհուրդը նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը եւ նրա կարգավիճակը: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն Արման Թաթոյեանը:

«Ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագոյն հոգեւոր խորհրդի 2023թ. հոկտեմբերի 31-նոյեմբերի 3-ի ժողովի յայտարարութիւնն այս առնչութեամբ եւ անդրադարձն արցախահայութեան իրաւունքների խախտումներին ադրբեջանական ցեղասպան գործողութիւնների հետեւանքով (հէնց նման ձեւակերպմամբ):

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապէս մեծագոյն դեր է ունեցել եւ շարունակում է ունենալ միջազգային, միջեկեղեցական ու միջկրօնական, բոլոր հնարաւոր այլ միջազգային հարթակներում հայկական յուշարձանների, սրբավայրերի նկատմամբ ոտնձգութիւնները, մեր հայրենակիցների իրաւունքների խախտումները (խոշտանգումներ, սպանութիւններ, բռնի տեղահանումներ եւ այլն) հետեւողականօրէն ներկայացնելու, իրաւունքները պաշտպանելու հարցում»,- գրել է նա:

Նշենք, որ նախօրէին Մայր Աթոռի տեղեկատւական կենտրոնը յայտնել է, որ Գերագոյն հոգեւոր խորհուրդը նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել՝ պահպանելու Արցախի թեմը եւ նրա կարգավիճակը:

Related Articles

Back to top button