Հայաստան - ԱրցախՔաղաքական
Վարուժան Գեղամեան. «Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ աւելի է մեծացնելու Սիւնիքի խոցելիութիւնը»

«Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում, Արցախի սուբիեկտայնութեան լիարժէք վերացում: Արցախը վերաազատագրելու համար մենք բառիս բուն իմաստով պէտք է ոչ թէ սկսենք զրոյից, այլ մինուսից»: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:
«Սիւնիքի ու Ադրբեջանի բանակի միջեւ վերացաւ վերջին հնարաւոր խոչընդոտը, ինչն էլ աւելի է մեծացնելու Սիւնիքի խոցելիութիւնը եւ միաժամանակ Ադրբեջանի յարձակման թափը: Սիւնիքը յայտնւեց լիարժէք թուրքական աքցանի մէջ:
Այն, ինչ անում են Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութիւններն այժմ Տաւուշում, բերելու է նոյն այս արդիւնքին` պարզապէս շատ աւելի արագ տեմպերով»,- նշել է նա։